Հայաստանի և Չինաստանի միջև առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ կմտնի համաձայնագրի վավերացման ընթացակարգերի ավարտից հետո. ԱԳՆ խոսնակ |armenpress.am|
11:50 - 27 մայիսի, 2019

Հայաստանի և Չինաստանի միջև առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ կմտնի համաձայնագրի վավերացման ընթացակարգերի ավարտից հետո. ԱԳՆ խոսնակ |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարների միջև ստորագրված մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետությունների կողմից դրա վավերացման ընթացակարգերի ավարտից հետո. մինչ այդ կգործի վիզաների առկա համակարգը։ Այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

-Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները մայիսի 25-ին ստորագրեցին սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիր: Կարող եք նշել, թե երբ հնարավոր կլինի ակնկալել այդ համաձայնագրի ուժի մեջ մտնելը:

-Գիտեք, ստորագրված միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում երկու պետությունների կողմից դրա վավերացման կամ հաստատման ընթացակարգերի ավարտից հետո։ Տվյալ համաձայնագրի առնչությամբ նշեմ, որ երկու կողմից այդ ընթացակարգերի ավարտից հետո ԱԳՆ֊ն հանրությանը կիրազեկի համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվա մասին: Մինչև պայմանագրի ուժի մեջ մտնելը երկու երկրների միջև դեռևս գործում է վիզաների առկա համակարգը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել