Հայաստանի հետ պատերազմը չի ավարտվել․ Ալիև |panarmenian.net|
09:11 - 27 հունիսի, 2019

Հայաստանի հետ պատերազմը չի ավարտվել․ Ալիև |panarmenian.net|

panarmenian.net։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ, ուստի Ադրբեջանը պետք է հզորացնի իր զինուժը:

«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Այն դեռ չի ավարտվել և մենք ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք ազատելու գրավյալ տարածքները: Վստահ եմ, որ այդ օրը կգա և Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,-ասել է Ադրբեջանի նախագահը Նախիջևանում, հայտնում է Interfax.az-ը:

Նա նշել է, որ Ադրբեջանի հնարավորություններն ավելանում են, բարելավվում է ֆինանսական վիճակը, գնվում է զենք, ռազմատեխնիկա և զինամթրեք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել