Արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովը խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ զարգացնում է բավականին կառուցողական եւ դրական համագործակցություն: Հուլիսի 12-ին ԱԺ-ում իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ընդ որում՝ նա նշեց, որ պատվիրակությունները՝ ԱԺ խոսնակի գլխավորությամբ այցելել են Ռուսաստան, Գերմանիա, Շվեդիա, Կիպրոս, իսկ առաջիկայում կայցելեն ԱՄՆ: «Հայաստան են այցելել տարբեր երկրների խորհրդարանական եւ կառավարական պատվիրակություններ:
Հայկական պատվիրակությունների ուշադրության կենտրոնում էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերը»,- հայտնեց Ռուբինյանը:
comment.count (0)