Հալեպի հայկական ծերանոցին և զինվորական հոսպիտալին բժշկական և առողջապահական պարագաներ են տրամադրվել
14:58 - 15 հուլիսի, 2019

Հալեպի հայկական ծերանոցին և զինվորական հոսպիտալին բժշկական և առողջապահական պարագաներ են տրամադրվել

Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին և 15-ին, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ, ՀՀ Հումանիտար առաքելության խմբի կողմից Հալեպի Հայ ծերանոցին և զինվորական հոսպիտալին փոխանցվեցին բժշկական և առողջապահական պարագաններ:

Ինչպես Հայ ծերանոցի տնօրինությունը, այնպես էլ սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունն իրենց շնորհակալությունն են հայտնել հայ բժիշկներին՝ անհատույց կերպով տրամադրված բժշկական պարագաների և դեղորայքի, ինչպես նաև Հայ ծերանոցում, «Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոնում և մի շարք բժշկական այլ հաստատություններում ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող բժշկական օժանդակության համար:

Զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբին իր երախտագիտությունը հայտնեց հայ բժիշկներին պատերազմի արհավիրքների արդյունքում տուժած սիրիացիներին օգնություն ցուցաբերելու համար։

Հոսպիտալի պետը շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ իշխանություններին, մասնավորապես առողջապահական կառույցներին` առաջին իսկ օրերից ցուցաբերած օգնության և աջակցության համար։

 

ԱԳՆ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել