ՀՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնակատարների պաշտոնավարման ժամկետը կսահմանափակվի |armenpress.am|
17:28 - 25 մարտի, 2020

ՀՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնակատարների պաշտոնավարման ժամկետը կսահմանափակվի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակել ոչ ավել, քան  6 ամիս ժամկետով: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 108 կողմ, 2 դեմ, 4 ձեռնպահ ձայներ:

Գործող կարգավորմամբ՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում ժամանակավոր պաշտոնակատարները կարող են աշխատել անժամկետ: Նախագծով սահմանվում է, որ մինչև համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի կայացումը համայնքի ղեկավարը կարող է նշանակել համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի ԺՊ ոչ ավել, քան  6 ամիս ժամկետով: Իսկ եթե մրցույթը հայտարարվում է  չկայացած, ապա ԺՊ-ի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել ընդամենը 1 անգամ` 3 ամիս ժամկետով: Այն ՀՈԱԿ-ների տնօրենները, որոնք օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ կպաշտոնավարեն 6 ամիս և ավելի ժամկեետով, կտրվի հավելյալ երկու ժամկետ, որպեսզի ըստ օրենքի կայացվի մրցույթ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել