ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների աշխատակիցները օրերս հեռավար քննարկում են ունեցել
17:23 - 07 ապրիլի, 2020

ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների աշխատակիցները օրերս հեռավար քննարկում են ունեցել

ՀՀ Ֆինանսների նախարարությունը ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել կից տեսանյութով, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունների աշխատակիցները օրերս հեռավար քննարկում են ունեցել։ Քննարկումը կազմակերպվել է FRI TALK (Financial Research Institute TALK) նախագծի շրջանակներում, որը նախաձեռնել են ՌԴ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները։

Այս ծրագրով առաջին քննարկումը աշխարհին պատուհասած վտանգի՝ կորոնավիրուսի ու դրա հետևանքով ստեղծված ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին է»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել