tert.am: Հայաստանում հայտնի քաղաքական զարգացումներից հետո հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են կայուն կերպով և շարունակում են կրել ստրատեգիական բնույթ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Դրանք զարգանում են, ադապտացվում են նոր պայմաններն, նոր պահանջներին»,- ասաց նա՝ նշելով, որ կարևոր է, որ երկու երկրների միջև տեղի են ունենում բաձրագույն հանդիպումներ: Հիշատակեց նաև վերջին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները:
«Մեր երկրի ներկայացուցիչները ռեգուլյար հանդիպում են, հեռախոսային զրույցներ են ունենում»,- ասաց նա:
Դեսպանն առանձնացրեց Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում նախագահության ստանձնման հանգամանքը: Նա նկատեց, որ Հայաստանը պատվով է առաջ տանում այն:
«Կա որոշում առաջիկայում Երևանում անցկացնել ԵԱՏՄ ղեկավարների նիստը: Սպասում ենք նաև Ռուսաստանի նախագահի այցին Երևան»,- ասաց նա:
Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջին տնտեսական գործընկերը, ավելացել են առևտրաշրջանառության ծավալները: «Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական ներդրողը»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօրվա դրությամբ ՀՀ-ում մոտ քառասուն ռուսական կապիտալով ընկերություններ կան, որոնք ամենաշատ հարկեր վճարողներն են:
«Այդ ընկերությունները սոցիալապես պատասխանատվություն, նրանք հումանիտար ծրագրեր են իրականացնում՝ մշակութային, սպորտային և կրթական ոլորտներում»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ միտումները կշարունակվեն:
Դեսպանը նաև նշեց, որ հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, բայց կարծում են, որ հայ ժողովուրդն իմաստուն է և կարող է լուծել իր խնդիրները:
comment.count (0)