Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառմանը դիմելու կարգը պարզեցվել է
15:57 - 01 մայիսի, 2020

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառմանը դիմելու կարգը պարզեցվել է

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառմանը դիմելու կարգը պարզեցվել է, ուստի եթե աջակցություն ստանալու համար ձեր դիմումին դեռ պատասխան չեք ստացել, ապա կարող եք ևս մեկ անգամ փորձել, արդեն պարզեցված ընթացակարգով:

Հիշեցնենք, որ այս ծրագրի շահառու են հանդիսանում այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա, որի երկու ծնողները կամ միայնակ ծնողը չեն ունեցել գրանցված աշխատանք՝ 2020 թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թ. մարտի 12-ից մինչև 2020 թ. մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում:

Միջոցառման շահառու են համարվում նաև մինչև 18 տարեկան երեխայի խնամակալը և 2020 թ.-ի մարտի 12-ի դրությամբ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (ֆիզարձակուրդում) գտնվող ծնողը, որի ամուսինը չի աշխատում։

Շահառու չեն հանդիսանում այն քաղաքացիները, ովքեր

• ընտանեկան նպաստ են ստանում,

• չեն գտնվում Հայաստանի Հանրապետությունում,

• մինչև 2020 թ.-ի մարտի 12-ն ունեցել են հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և նախորդ ամիսների միջին աշխատավարձը կազմել է 500,000 դրամ և ավելին,

• 2020 թ. Մարտի 31-ի դրությամբ հանդիսացել են անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:

Դիմելու համար մուտք գործեք https://dimum.ssa.am/index.php?r=application%2Fcovid9 և լրացրեք դիմումը:
Հետևեք դիմումի մուտքագրման ուղեցույցին»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել