Կոմբինատորնե՞ր, թե՞ հանքարդյունաբերողներ |hetq.am|
11:49 - 19 օգոստոսի, 2019

Կոմբինատորնե՞ր, թե՞ հանքարդյունաբերողներ |hetq.am|

hetq.am։ Ծանոթագրություն

Հոդվածում տեղ գտած փաստական տվյալները վերցված են Կանադական արժեթղթերի կառավարման գործակալության պաշտոնական հրապարակումների համար նախատեսված SEDAR կայքից, իսկ վերլուծությունն ու մեկնաբանությունները հեղինակինն են:

ՄԱՍ I

2006 թվականի փետրվարի 14-ին Կանադայի Ալբերտա նահանգում, վերջինիս օրենսդրության համապատասխան ստեղծվում է Dawson Creek Capital Corp. անսահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (կապիտալ ներգրավելու նպատակով ստեղծված ընկերություն, անգլերենով` capital pool company): Այս նահանգում է նաև գտնվում TSX Venture Exchange Inc. կանադական բորսայի գլխավոր գրասենյակը (Բորսան առևտրային հարթակ չունի, ամբողջ շրջանառությունը` առուծախը, տեղի է ունենում էլեկտրոնային եղանակով, որտեղ շրջանառվում են նաև ներկայում առկա Lydian International Limited-ի բաժնետոմսերը):

Ստեղծման պահին Dawson Creek Capital Corp.-ը թողարկում է 1,500,000 հատ սովարական բաժնետոմս, յուրաքանչյուրը 0.10 կանադական դոլար, որը ըստ սեփականատերերի տեղաբաշխվում է հետևյալ կերպ: Սեփական կապիտալը հիմնադրման պահին կազմում է 150,000 կանադական դոլար:

*Kréfar International Inc. –ի 100% սեփականատեր է Jeffrey A. Dawson-ը:

Այս բոլոր սեփականատերերը ընկերության ստեղծման պահին հադիսացել են Կանադայի ռեզիդենտներ: Այդ ժամանակ ղեկավար կազմը բաղկացած էր հետևյալ անձանցից`

  • Jeffrey A. Dawson, Ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն, գլխավոր ֆինանսական տնօրեն, դիրեկտոր,

  • Trevor P. Wong-Chor, դիրեկտոր,

  • David M. Antony, դիրեկտոր:

Ինչպես ասվում է հիմնադրման փաստաթղթերում, սկզբնական շրջանում ընկերության գործունեությունն է լինելու գտնել և գնահատել ակտիվներ կամ ամբողջական բիզնեսներ` դրանք մասնակի կամ ամբողջությամբ ձեռբերելու նպատակով:

2006 թվականի մարտի 9-ին Dawson Creek Capital Corp.-ը նախնական ազդագիր է թողարկում, իսկ ապրիլի 7ին` վերջնական ազդագիր (Անգլերեն` prospectus: Ազդագիրը հրապարակվում է նախքան արժեթղթերի թողարկում և բորսայում տեղաբաշխելու գործընթաց, որով պոտենցիալ բաժնետերերին տեղեկատվություն է տրամադրվում ընկերության գործունեության բնույթի, կառավարիչների, սեփականատերերի, ֆինանսական հաշվետվությունների, թողարկվող բաժնետոմսերի ծավալի և այլ էական գործոնների և հանգամանքների վերաբերյալ):

Արդյունքում նախատեսվում է սովորական բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում` 1,500,000 հատ, 0.20 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց (սրանցից 300,000-ը գնելու իրավունք են ստանում գործող երեք սեփականատերերը): Ներգրավվող գումարից 41,513 դոլարը կազմում են տեղաբաշխման ծախսերը, որը հիմնականում բաղկացած է տեղաբաշխումը իրականացնող կազմակերպության` Raymond James Ltd.-ի (այսուհետ` Գործակալ ընկերություն) ծախսերից:

Ի դեպ, Dawson Creek Capital Corp.-ի հիմնադիր բաժնետերերից Michael Mansfield-ը այս գործարքի պահին հանդիսացել է Գործակալ ընկերության պաշտոնյա: Այս բաժնետոմսերի տեղաբաշխումից հետո ընկերության հիմնադիրների բաժնեմասը ամբողջ ընկերության բաժնեմասում ունենում է հետևյալ պատկերը:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել