Կա մարդկանց փոքր խումբ, որը որոշել է թիրախավորել ԱԱԾ-ին, հենց նրանց էլ հետևում ենք. Ա. Վանեցյան |tert.am|
06:39 - 15 հունիսի, 2019

Կա մարդկանց փոքր խումբ, որը որոշել է թիրախավորել ԱԱԾ-ին, հենց նրանց էլ հետևում ենք. Ա. Վանեցյան |tert.am|

tert.am: Կա մարդկանց փոքր խումբ, որն այսօր որոշել է թիրախավորել ԱԱԾ-ին, հենց նրանց էլ ԱԱԾ-ն հետևում է. Shantnews-ին տված հարցազրույցում ասել է Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ում է հետևում ԱԱԾ-ն:

«Ովքեր թիրախավորում են ԱԱԾ-ին, ովքեր բացասական են խոսում ԱԱԾ-ի մասին, շատ դեպքերում, ակհայտ կեղծ տեղեկություն են տարածում ԱԱԾ-ի և իմ մասին, այդ մարդիկ, որոնք զբաղվում են նմանօրիանկ գործունեությամբ, պետք է հաշվի առնեն, որ եթե գաղտնի ինչ-որ մեկի հետ հանդիպում են և ինչ-ինչ նպատակներով թիրախավում են ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն դրա մասին իմանում է, ուղղակի չի բարձրաձայնում»,- ասել է նա:

Դիտարկմանը, թե 2 մլն մարդն ում հետ հանդիպում է՝ գիտե՞ն նրանց, Վանեցյանը պատասխանել է, որ այդ 2 մլն-ը լավ է վերաբերում ու դրական է գնահատում ԱԱԾ-ի աշխատանքը:

Հարցին, թե ինչու է տպավորություն ստեղծվում, որ ԱԱԾ-ն ամեն ինչով զբաղվում է, Վանեցյանը նշել է, որ ԱԱԾ-ի մասին օրենքի մեջ գրված է իրենց լիազորությունների շրջանակը, որից չեն անցնում:

«Որ օրը մենք անցնենք մեր լիազորությունների շրջանակը, համոզված եղեք, որ անմիջապես դրա մասին մեզ կտեղեկացնեն և գործընթաց կսկսեն, որ պատասխանատվության ենթարկեն»,- նշել է նա: Իսկ նման տպավորություն, ըստ նրա, ստեղծվում է, քանի որ իրենց կատարած աշխատանքն ուշադրության կենտրոնում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել