Կառավարությունը քաղաքացիների աշխատանքային գրքույկները լիազոր մարմնին ներկայացնելու ժամկետը մեկ տարով երկարացնելու որոշում կայացրեց |armenpress.am|
09:31 - 23 մայիսի, 2019

Կառավարությունը քաղաքացիների աշխատանքային գրքույկները լիազոր մարմնին ներկայացնելու ժամկետը մեկ տարով երկարացնելու որոշում կայացրեց |armenpress.am|

armenpress.am։ Կառավարությունը որոշում կայացրեց երկարաձգել քաղաքացիների աշխատանքային գրքույկները լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու ժամկետը: Դրա համար ժամկետ սահմանվեց ոչ ուշ, քան 2020 թվականի հունվարի 1-ը:

Ըստ հիմնավորման, «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է աշխատանքային գրքույկների կիրառությունը աշխատանքային հարաբերություններում:

Գործատուն կառավարության սահմանած կարգով 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները հանձնում է լիազոր մարմնին, աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով, ապա վերադարձնում է աշխատողներին:

Սակայն օրենքով աշխատանքային գրքույկները թվայնացնելու ժամկետը 1 տարով երկարաձգվել է: Ըստ այդմ, անհրաժեշտ է գործատուի կողմից աշխատանքային գրքույկները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն ներկայացնելու ժամկետները համապատասխանեցնել օրենքով սահմանված ժամկետին:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է գործատուի կողմից աշխատանքային գրքույկները ներկայացնելու ժամկետները սահմանել ոչ ուշ, քան 2020 թվականի հունվարի 1-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել