Կառավարությունը հավանություն տվեց Իսրայելում և Եթովպիայում դեսպանատուն բացելուն |lragir.am|
07:18 - 19 սեպտեմբերի, 2019

Կառավարությունը հավանություն տվեց Իսրայելում և Եթովպիայում դեսպանատուն բացելուն |lragir.am|

lragir.am։ Կառավարությունը հավանություն է տվել Իսրայելում և Եթովպիայում Հայաստանի դեսպանատներ բացելու առաջարկին, որը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

ԱԳ նախարարը նշել է, որ առայժմ հայտնի չէ, թե ինչ ժամկետներում տեղի կունենա դեսպանատան բացումը և այն կախված է երկու երկրների համատեղ աշխատանքից: Անդրադառնալով Եթովպիային՝ Մնացականյանը ներկայացրել է այդ երկրի դերը որպես աֆրիկյան կառույցների կենտրոնակայան և հայ-եթովպական բարեկամական հարաբերությունների առկայությունը:

ԱԳ նախարարի խոսքով, Եթովպիայում դեսպանատուն բացելով հնարավորություն կընձեռնվի խորացնել կապերն աֆրիկյան այլ երկրների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել