Կառավարությունը դրական եզրակացություն տվեց դատավապարտյալների մասին ԼՀԿ-ի նախաձեռնությանը |24news.am|
09:04 - 27 հունիսի, 2019

Կառավարությունը դրական եզրակացություն տվեց դատավապարտյալների մասին ԼՀԿ-ի նախաձեռնությանը |24news.am|

24news.am։ Կառավարությունն իր այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը, որով փոփոխություններ են առաջարկվում «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում»:

Ըստ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, իրենք օրենքի նախագծի վերաբերյալ սկզբունքային դիտողություններ և առաջարկություններ չունեն:

Նախագծով առաջարկվում է կարգավորել ազատազրկման դատապարտված անձի կողմից պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտումների հետ կապված որոշ հարաբերություններ:

Մասնավորապես, առաջարկվում է ազատազրկման դատապարտված անձի կողմից պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտում համարել մեկ տարվա ընթացքում պատժի կրման սահմանված կարգի ոչ թե երկու, այլ երեք կամ ավելի խախտումները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել