Կառավարությունը բավարարեց «ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՀԻԴՐՈ ԿԱՍԿԱԴ» ՓԲ ընկերության ներկայացրած մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար
07:35 - 10 հոկտեմբերի, 2019

Կառավարությունը բավարարեց «ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՀԻԴՐՈ ԿԱՍԿԱԴ» ՓԲ ընկերության ներկայացրած մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար

Կառավարությունը բավարարեց «ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՀԻԴՐՈ ԿԱՍԿԱԴ» ՓԲ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 27.5 մլրդ դրամի ներդրում, որից 10.9 մլրդ դրամը արդեն իրականացվել է, իսկ մնացած մասը նախատեսվում է իրականացնել սարքավորումների ձեռքբերման, տեղադրման, ինչպես նաև տեխնիկական վերահսկողության աշխատանքների իրականացման համար:

Ներկայումս առկա է 151 աշխատատեղ` 413,000 դրամ միջին աշխատավարձով: Ներդրումային ծրագրի շրջանակում արդեն ստեղծվել է 10 նոր աշխատատեղ՝ 750,000 դրամ միջին աշխատավարձով։

2018 թվականի ընթացքում ընկերության կողմից արտադրված էլեկտրաէներգիան արժեքային արտահայտությամբ կազմել է 13.7 մլրդ դրամ:

Ներդրումային ծրագրի ավարտից հետո կանխատեսվում է արտադրել տարեկան շուրջ 15.3 մլրդ դրամի էլեկրաէներգիա, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6 մլրդ 392 մլն 618 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 512 մլն 981 հազար դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել