Կան երկրներ, որտեղ ջերմություն չունեցող, բայց կորոնավիրուսային վարակի հաստատված քաղաքացիներին նույնիսկ չեն հոսպիտալացնում․ նախարար
22:10 - 17 մարտի, 2020

Կան երկրներ, որտեղ ջերմություն չունեցող, բայց կորոնավիրուսային վարակի հաստատված քաղաքացիներին նույնիսկ չեն հոսպիտալացնում․ նախարար

Հաստատված 78 դեպքերից 18-ը փաստացի եղել են առանց ցուցումների հետազոտված։ Եթե մենք նրանց չհետազոտեինք, միգուցե կարանտինի 14-րդ օրը իրենց մոտ վիրուսը չհայտնաբերվեր, այսինքն՝ մենք պրոակտիվ, ինքներս ենք «պարտադրաբար» գտել վիրուսը։ Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Շատ հնարավոր է, որ շատ քաղաքացիներ ունեցել են վիրուսը, բայց բուժվել են, և դրա մասին իրենք էլ չեն իմացել։ Մեր պացիենտների 95 տոկոսը և ավելին պարզապես որևէ սիմպտոմ չունեն։ Միայն ունեցել են ջերմություն կամ ունեցել են շփում հաստատված դեպքերի հետ կամ եկել են վտանգավոր երկրից»,- ասել է Թորոսյանը։

Նախարարի խոսքերով՝ կան երկրներ, որտեղ ջերմություն չունեցող, բայց կորոնավիրուսային վարակի  հաստատված քաղաքացիներին նույնիսկ չեն հոսպիտալացնում։ «Նրանց պարզապես հսկում են տնային պայմաններում, միայն սիմպտոմների ի հայտ գալուց հետո են տեղափոխում հիվանդանոց։ Մենք շարունակում ենք մեր քաղաքացիներին հոսպիատալացնել և մեկուսացնել»,- նշել է նա։

Արսեն Թորոսյանն ասել է նաև, որ հնարավոր է՝ 600 մեկուսացված դեպքերն ավելանան ևս մի քանի հարյուրով, սակայն դրանից հետո կկիրառվի ինքնամեկուսացման սկզբունքը։ Նախարարը հավելել է, որ 78 դեպքից բուժվել է մեկը, իսկ թոքաբորբ ունեն միայն երկուսը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել