«Խոսրովի արգելոց»-ում հաստիքներ կկրճատվեն․ տնտեսված գումարը կուղղվի արգելոցի պահպանության որակի բարձրացմանը |hetq.am|
07:47 - 25 հուլիսի, 2019

«Խոսրովի արգելոց»-ում հաստիքներ կկրճատվեն․ տնտեսված գումարը կուղղվի արգելոցի պահպանության որակի բարձրացմանը |hetq.am|

hetq.am։ «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի վարչական անձնակազմի թվաքանակը կկրճատվի, որի արդյունքում տնտեսված գումարը կուղղվի արգելոցի պահպանության որակի բարձրացմանը։ Որոշման նախագիծը կառավարություն էր ներկայացրել շրջակա միջավայրի նախարարությունը։

Նախարարությունը նախատեսում է կրճատել արգելոցի գիտության և պահպանության գծով տեղակալների հաստիքները։

«Որոշման ընդունման նպատակն է փորձնական տարբերակով վարչական մոդելի ստեղծումը, որը հետագայում կարող է կիրառվել նաև համակարգի բնության հատուկ պահպանվող տարածքներում գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններում»,- որպես հիմնավորում հայտնել է շրջակա միջավայրի նախարարությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել