Խաչատրյան քույրերին վերջնական մեղադրանք են առաջադրել․ ակցիաներ ի սոլիդարություն քույրերի
06:41 - 17 հունիսի, 2019

Խաչատրյան քույրերին վերջնական մեղադրանք են առաջադրել․ ակցիաներ ի սոլիդարություն քույրերի

Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ Խաչատրյան քույրերին հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործով վերջնական մեղադրանք են առաջադրել։

Քննության համաձայն՝ 2018-ի հունիսի 27-ին Խաչատրյան 3 քույրերը դանակով եւ մուրճով հարձակվել են հոր վրա՝ նրան բազմաթիվ հարվածներ հասցնելով, ինչի հետեւանքով տղամարդը մահացել է։ Նշվում է նաեւ, որ հետաքննության ժամանակ հաշվի են առել փաստը, որ հանցագործության պատճառ է դարձել հոր կողմից դուստրերին երկարատեւ ժամանակ ֆիզիկական եւ հոգեկան բռնության ենթարկելը, սակայն քույրերին սպասվում է մինչև քսան տարի ազատազրկում։

Արդեն երկու օր է Ռուսաստանում ակցիաներ են անց կացվում ի սոլիդարություն քույրերի։ Ակցիայի մասնակիցները բարձրաձայնում են ընտանեկան բռնության մասին օրենքի բացակայության մասին։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել