Լոռի պանիր. լաբորատոր փորձաքննության արդյունքները |hetq.am|
16:06 - 05 հունիսի, 2019

Լոռի պանիր. լաբորատոր փորձաքննության արդյունքները |hetq.am|

hetq.am: «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել 9 արտադրողի Լոռի տեսակի պանիր՝ պարզելու արդյոք դրանք պարունակու՞մ են բուսական յուղ և հակաբիոտիկներ:

Պանիրները փորձաքննության են ներկայացվել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչի ներկայությամբ:

«Լոռի»-ն աղաջրային պանիրների դասին պատկանող հայկական պանիր է։ Բաղադրության մեջ մտնում են պաստերացված կաթ, մանրէական կոնցենտրատ՝ մեզոֆիլիկ կաթնաթթվային հիմքով, մանրէական ծագման կաթ մերող պատրաստուկ (խիմոզին), սեղանի աղ: Չի պարունակում բուսական յուղ:

Պանիրը Մաքսային միության «Կաթի և կաթնային արտադրանքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի կարգավորման առարկա է:

Մայիսի 13-ին լաբորատոր փորձաքննության էին ներկայացվել 9 արտադրողի Լոռի պանիր:

 Քանի որ պանիրները խանութներում վաճառվում էին կտորներով և արդեն իսկ խախտված էր ամբողջականությունը, հետևաբար փորձաքննել ենք միայն դրանցում բուսական յուղի և հակաբիոտիկների առկայությունը:

Դրանցից մեկը՝ նմուշ N9` «Սևան Կաթը» պարունակում էր բուսական յուղ, ինչը, «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն, համարվում է կեղծված. բաղադրությունը փոփոխվել է՝ առանց մակնշման համապատասխան փոփոխության:

Թվարկված 9 նմուշներից և ոչ մեկում լաբորատոր փորձաքննությամբ հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել:

Այսպիսով, նմուշներ N 1-8-ը համապատասխանում են սահմանված նորմերին և պիտանի են սննդում օգտագործելու համար:

մանրամասները՝ այստեղ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել