Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիային
 |ermenihaber.am|
18:17 - 27 ապրիլի, 2020

Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիային |ermenihaber.am|

ermenihaber.am: Իրանից Թուրքիա բնական գազ տեղափոխող խողովակաշարի թուրք-իրանական սահմանի հատվածում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատճառով Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիային։

Այս մասին հայտարարել է Իրանի ազգային գազային ընկերության ներկայացուցիչ Մեհդի Ջեմշեդի-Դանան։ Նա Իրանի պետական հեռուսաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ այդ հարձակումն իրականացվել է «ահաբեկիչների» կողմից։ 

Նշվում է, որ գազատարի վրա հարձակումը տեղի է ունեցել թուրք-իրանական Բազարգանի անցակետի շրջանում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել