Իտալիայի Պատգամավորների պալատը քննարկում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը. դեսպանը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ |armenpress.am|
17:35 - 09 ապրիլի, 2019

Իտալիայի Պատգամավորների պալատը քննարկում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը. դեսպանը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Իտալիայի Պատգամավորների պալատում քննարկվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նախաձեռնությունը, որով երկրի կառավարությունը պարտավորվելու է պաշտոնապես ճանաչել այն և տալ միջազգային գնահատական: Այդ մասին հաղորդում է repubblica.it-ը՝ հավելելով, որ այն առաջացրել է Թուրքիայի դժգոհությունը: Դրա հետևանքով Անկարայում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասիմո Գայանին հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:

Պատգամավորների պալատի ղեկավարները հույս են հայտնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության ընդունումը կդառնա հայ և թուրք ժողովուրդների միջև խաղաղության ճանապարհ:

Ըստ նրանց, նախաձեռնության նպատակն է առաջին հերթին հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերին:

Կայքը նշում է, որ Թուրքիայի հետ կապված ապրիլի 8-ին հստակ գնահատականներ է հնչեցրել Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին: «Թուրքիան չի հանդիսանում և երբեք էլ չի լինի Եվրոպա: Անդամակցության գործընթացը պետք է կասեցնել, այն պետք է վերջնականապես դադարեցնել: Որքան տեղյակ եմ, Թուրքիան երբևէ մուտք չի գործի ԵՄ, երբևէ»- նշել է Սալվինին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել