Իշխող կուսակցության համակիրները Ստամբուլում հարձակվել են ընդդիմադիրների վրա |ermenihaber.am|
06:48 - 24 հունիսի, 2019

Իշխող կուսակցության համակիրները Ստամբուլում հարձակվել են ընդդիմադիրների վրա |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայի խոշորագույն Ստամբուլ քաղաքում տեղի ունեցող քաղաքապետի ընտրության ժամանակ բախում է տեղի ունեցել իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների միջև:

Հաղորդվում է, որ Շիշլի թաղամասի տեղամասերից մեկում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) անդամ մի խումբ երիտասարդներ «հայրենիքի դավաճաններ» վանկարկումներով հարձակվել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ) ներկայացուցիչների վրա:

Բախումը մեծ չափերի չի հասել, քանի որ ոստիկանները կարողացել են ժամանակին միջամտել ու դադարեցնել այն:

Հարձակվողները բերման են ենթարկվել։

Այսօր՝ հունիսի 23-ին, Ստամբուլում տեղի ունեցող քաղաքապետի ընտրություններում գլխավոր մրցակիցներն են իշխող ԱԶԿ-ի առաջադրած Բինալի Յըլդըրըմը և ընդդիմադիր ԺՀԿ-ի թեկնածու Էքրեմ Իմամօղլուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել