Թրամփը Ջոնսոնի հետ քննարկել է Brexit-ի գործընթացը |tert.am|
06:19 - 20 օգոստոսի, 2019

Թրամփը Ջոնսոնի հետ քննարկել է Brexit-ի գործընթացը |tert.am|

tert.am։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ քննարկել է Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալը, գրում է Reuters գործակալությունը՝ Սպիտակ տանը հղումով:

«Վարչապետ Ջոնսոնը նախագահին տեղեկացրել է Brexit-ի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թրամփը նաև «մեծ ոգևորություն» է հայտնել Ֆրանսիայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակում Ջոնսոնի հետ առաջիկա հանդիպման վերաբերյալ: Նշվում է նաև, որ խոսակցության ընթացքում քննարկվել են առևտրին ու տնտեսությանը վերաբերող հարցեր։

«Մենք խոսեցինք Brexit-ի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև ազատ առևտրի գործարքի մասին»,- Twitter-ում գրառում է կատարել Թրամփը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել