Թուրքիան և Հունաստանը Միջերկրական ծովում միաժամանակ զորավարժություններ կանցկացնեն |ermenihaber.am|
09:05 - 04 սեպտեմբերի, 2019

Թուրքիան և Հունաստանը Միջերկրական ծովում միաժամանակ զորավարժություններ կանցկացնեն |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիան և Հունաստանը գրեթե միաժամանակ հայտարարել են նույն օրը նույն ժամանակահատվածում նույն ծովային տարածքում զորավարժություններ անցկացնելու մասին։

Զորավաժությունները կանցկացվեն սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10։00-ից 03։00-ն ընկած ժամանակահատվածում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում։

Երկու երկրների նավատորմերի կողմից միաժամանակ անցկացվելիք զորավարժությունները հնարավոր բախումների մտավախություն են առաջացրել։

Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունները վերջին շրջանում հատկապես լարված են՝ Կիպրոսի ափամերձ ջրերում Թուրքիայի կողմից անցկացվող բնական գազի և նավթի որոնողական աշխատանքների պատճառով, որոնք, ըստ հունական կողմի պնդման, չարտոնված ու ապօրինի են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել