Թուրքիան ռուսական գազի ներմուծումը կրճատել Է մինչեւ վերջին տասնամյակի նվազագույն ցուցանիշը |armenpress.am|
14:16 - 15 մայիսի, 2019

Թուրքիան ռուսական գազի ներմուծումը կրճատել Է մինչեւ վերջին տասնամյակի նվազագույն ցուցանիշը |armenpress.am|

armenpress.am։ Թուրքիան 2019 թվականի առաջին եռամսյակում ռուսական գազի ներմուծումը կրճատել Է մինչեւ 4,522 մլրդ խորանարդ մետր՝ 2018 թվականի համապատասխան ժամանակաշրջանի 7,917 մլրդ խորանարդ մետրի համեմատությամբ:

Դա ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, հետեւում Է «Գազպրոմ»-ի եռամսյակային հաշվետվությունից: Այդ ցուցանիշը նվազագույնն Է ընթացիկ տասնամյակի ընթացքում: Առաջին եռամսյակում գազի ներմուծումն ավելի քիչ Է եղել միայն 2010 թվականին՝ 4,323 մլրդ խորանարդ մետր: Երկիրը տուժում Է արժութային ու ֆինանսական ճգնաժամից, որը նվազեցնում Է տնտեսության գնողունակությունը:

Մյուս կողմից՝ հանրապետությունն օգտվում Է մատակարարումների դիվերսիֆիկացումից՝ ավելացնելով գազի գնումներն Ադրբեջանում, ինչպես նաեւ համաշխարհային շուկայում՝ հեղուկացված բնական գազի տեսքով: Ինչպես ապրիլի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում հայտնել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիան պահանջում Է նվազեցնել ռուսական գազի գինը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել