Թուրքիան լրացուցիչ զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին |ermenihaber.am|
09:37 - 26 օգոստոսի, 2019

Թուրքիան լրացուցիչ զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիան շարունակում է լրացուցիչ զրահատեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին։

Նշվում է, որ Թուրքիայի սահմանամերձ Շանլըուրֆա նահանգի 20-րդ զրահատանկային բրիգադի հրամանատարությունից 3 ռազմական մեքենայից բաղկացած ավտոշարասյուն է դուրս եկել` ուղևորվելու դեպի Աքչաքալեի շրջան:

Աղբյուրի փոխանցմամբ` զրախատեխնիկան սիրիական սահման է ուղարկվում տեղի թուրքական զինված ստորաբաժանումների ուժերն առավել ամրապնդելու համար:

Զինտեխնիկայի տեղափոխումն իրականացնելու համար իրականացվել են անվտանագային լուրջ միջոցառումներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել