Թումոն նախարարությանը կնվիրի 50 համակարգիչ, որոնք կհատկացվեն այն երեխաներին, ովքեր չեն կարողանում մասնակցել առցանց դասերին
16:17 - 26 մարտի, 2020

Թումոն նախարարությանը կնվիրի 50 համակարգիչ, որոնք կհատկացվեն այն երեխաներին, ովքեր չեն կարողանում մասնակցել առցանց դասերին

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Արագ արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կոչին՝ ուրախ ենք հայտնել, որ Թումոն նախարարությանը կնվիրի 50 լավ վիճակում գտնվող iMac համակարգիչներ, որոնք կհատկացվեն այն երեխաներին, ովքեր չեն կարողանում մասնակցել առցանց դասերին համակարգիչ չունենալու պատճառով։

Դիմում ենք ՏՏ ընկերություններին, հիմնադրամներին, մեր բոլոր գործընկերներին՝ միանալ այս նախաձեռնությանը, որպեսզի ոչ մի երեխա չկտրվի իր կրթական ուղուց»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել