Թե երբ կգործի հանրային տրանպորտը, կախված է առաջիկա մեկ շաբաթվա իրավիճակից․ ամեն պահի հնարավոր է՝ նոր որոշում կայացվի. Վարոս Սիմոնյան  |tert.am|
18:35 - 01 մայիսի, 2020

Թե երբ կգործի հանրային տրանպորտը, կախված է առաջիկա մեկ շաբաթվա իրավիճակից․ ամեն պահի հնարավոր է՝ նոր որոշում կայացվի. Վարոս Սիմոնյան |tert.am|

tert.am: Այս պահի դրությամբ մշակվել են այն ուղեցույցները և կանոնները, որոնք կվերաբերեն երկուշաբթի օրվանից չսահամանփակված գործունեության տեսակներին, երբ որ որոշում կկայացվի հանրային տրանսպորտի հետ կապված, զուգահեռաբար ուժի մեջ կտմնեն հանրային տրանսպորտից օգտվելու կանոնները և համապատասխան ուղեցույցը, որը թույլ կտա ճիշտ ձևով շահագործել և ապահովել հնարավորինս անվտանգ երթևեկություն. այս մասին կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ եթե այսքան մեծ թվով սահամանփակումներ հանվում են, բայց չի գործում հանրային տրասնպորտը, ինչպե՞ս են քաղաքացիները տեղաշարժվելու, ե՞րբ է նախատեսվում գործարկել հանրային տրանսպորտը, և ի՞նչ լրացուցիչ միջոցներ են նախատեսվում հանրային տրանսպորտւմ անվտանգության կանոնները պահպանելու համար:

«Ինչու այս փուլում չի թույլատրվում և սահամանփկված է մնում հանրային տրանսպորտը, քանի որ հանրային տրանսպորտը շատ բարձր ռիսկայնություն ունեցող տնտեսական գործունեության տեսակ է, որը թույլ է տալիս շատ արագ կերպով տարածել համավարակը: Բոլոր գործողություններն ուղղված են եղել և շարունակում են մնալ համավարակի տարածման այդ շղթան կոտրելու ուղղությամբ»,- ասաց նա:

Սիմոնյանը նշեց, որ միջմարզային տրաանսպորտն էլ չի գործելու: «Թե երբ կգործի, կախված է այս մի քանի օրերից, գուցե առաջիկա մեկ շաբաթվանից, թե ինչ իրավիճակ մենք կունենանք, ամեն պահի հնարավոր է՝ նոր որոշում կայացվի»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել