Թավշյա հեղափոխությանը նվիրված  հանրային քննարկմանը Բեռլինում կմասնակցեն Մարիա Կարապետյանը և Միքայել Զոլյանը
09:16 - 02 մայիսի, 2019

Թավշյա հեղափոխությանը նվիրված հանրային քննարկմանը Բեռլինում կմասնակցեն Մարիա Կարապետյանը և Միքայել Զոլյանը

Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար 2019 թվականի մայիսի 3-11-ը ներառյալ Յոհաննեսբուրգ (Հարավային Աֆրիկայի Հանրապետություն) կգործուղվի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը:

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) եւ Գերմանիայի Բունդեսթագի կողմից կազմակերպվող «Տնտեսություն. հակամարտությունների աղբյուր, թե հակամարտությունների կանխարգելման եւ հակամարտությունների վերականգնման գործիք» խորագրով սեմինարին մասնակցելու համար 2019 թվականի մայիսի 3-6-ը ներառյալ Լայնսվայլեր (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Տիգրան Ուրիխանյանը, Մարիա Կարապետյանը:

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի կողմից կազմակերպվող Հայաստանի թավշյա հեղափոխությանը նվիրված հանրային քննարկմանը մասնակցելու համար Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարիա Կարապետյանը (2019 թվականի մայիսի 7-8-ը ներառյալ) եւ Միքայել Զոլյանը (2019 թվականի մայիսի 6-8-ը ներառյալ):






Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել