«Թալիբան»-ն արգելել է ԿԽՄԿ և ԱՀԿ գործունեությունը Աֆղանստանում իր վերահսկած տարածքներում  |azatutyun.am|
06:51 - 12 ապրիլի, 2019

«Թալիբան»-ն արգելել է ԿԽՄԿ և ԱՀԿ գործունեությունը Աֆղանստանում իր վերահսկած տարածքներում |azatutyun.am|

azatutyun.am։ «Թալիբան»-ն արգելել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործունեությունը Աֆղանստանում իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Զինյալ խմբավորման խոսնակը պատվաստումներ իրականացնելու ընթացքում միջազգային այս կազմակերպությունների գործողությունները «կասկածելի» է անվանել:
«Նրանք չեն կատարում ստանձնած պարտավորությունները, իրենց կասկածելի են դրսևորում պատվաստումների արշավների ժամանակ», - ասել է «Թալիբան»-ի խոսնակ Զաբիուլլա Մուջահիդը` առանց մանրամասներ ներկայացնելու:

Նա նաև հայտնել է, որ այլ օգնության խմբեր կարող են շարունակել իրենց աշխատանքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել