Ըստ «Հանրային խորհրդի մասին» օրենքի Վազգեն Մանուկյանին ժամանակավորապես պետք է փոխարինի խորհրդի տարիքով ավագ անդամը |iravaban.net|
08:59 - 16 նոյեմբերի, 2019

Ըստ «Հանրային խորհրդի մասին» օրենքի Վազգեն Մանուկյանին ժամանակավորապես պետք է փոխարինի խորհրդի տարիքով ավագ անդամը |iravaban.net|

iravaban.net։ «Հանրային խորհրդի մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանվում է, որ Հանրային խորհրդի նախագահը ղեկավարում է Հանրային խորհրդի գործունեությունը, հրավիրում և վարում է Հանրային խորհրդի նիստերը, Հանրային խորհրդի անունից ստորագրում է պետական մարմիններին, պաշտոնատար կամ այլ անձանց հասցեագրվող գրությունները, ապահովում է Հանրային խորհրդի բնականոն գործունեությունը:

Հոդվածի 4-րդ կետի համաձայն, Հանրային խորհրդի նախագահի բացակայության կամ պարտականությունները ժամանակավորապես կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Հանրային խորհրդի անդամներից մեկը` Հանրային խորհրդի նախագահի որոշմամբ: Նման որոշման բացակայության դեպքում Հանրային խորհրդի նախագահին փոխարինում է Հանրային խորհրդի տարիքով ավագ անդամը:

Հանրային խորհրդի գրասենյակի պատասխանատուն, մամուլի հարցերի համակարգողը, Հանրային խորհրդի նախագահի օգնականը  չպատասխանեցին հեռախոսազանգերին։

Այս պահին Հանրային խորհրդի տարիքով ավագ անդամը Յուրի Ջավադյանն է, նա ծնվել է 1939 թվականին։ Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք նրան զգուշացրել են ՀԽ նախագահի պաշտոնում որպես փոխարինող նշանակվելու մասին, Յուրի Ջավադյանը հայտնեց․ «Ինձ ոչ ոք ոչինչ չի զգուշացրել, իսկ վաղը գնալու եմ մարզ»։ Նա նաև նշեց, որ երբ Վազգեն Մանուկյանը գտնվել է արձակուրդում, նրա իսկ որոշմամբ ՀԽ նախագահին փոխարինել է Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը։

Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ դոցենտ է, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ։ Անդամակցում է մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների և հանձնաժողովների։

Հովհաննես Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն ևս ոչինչ չի զգուշացվել նախագահի պաշտոնում փոխարինող նշանակվելու մասին։ «Հրաժարականն անսպասելի էր, քիչ առաջ եմ իմացել դրա մասին»,-հավելեց նա։

Ամբողջական նյութը՝ iravaban.net-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել