Էրեբունիում բացվեց «Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնը» |factor.am|

12:42 - 08 նոյեմբերի, 2019

factor.am: Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցավ «Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի» բացման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Կենտրոնի ղեկավար, ճառագայթաբան Նատալյա Շենգելիա դե Լանգեն լրագրողների հետ զրույցում նշեց․

«Հիվանդները, որոնք մինչ այդ մեզ մոտ՝ Վրաստան էին գալիս կամ այլ երկրներ մեկնում, բավականին շատ էին։ Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի բացումը նրանց հնարավորություն կտա բարձր տեխնոլոգիական ծառայություններ ստանալ տեղում՝ Հայաստանում։ Այստեղ այցելուներ կունենանք ոչ միայն Հայաստանից, այլ նաև արտերկրից․ սահմանափակումներ չունենք։

Վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում բուժման մեթոդը կոմբինացված է․ առաջին փուլում վիրահատական միջամտություն է արվում, ինչը Հայաստանում արդեն իսկ բարձր մակարդակի վրա է, իսկ հետո՝ ռադիոակտիվ թերապիա»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել