Էկոնոմիկայի նախարարը երկրորդ եռամսյակում կանխատեսում է տնտեսական նվազ ցուցանիշներ |lragir.am|
16:43 - 29 ապրիլի, 2020

Էկոնոմիկայի նախարարը երկրորդ եռամսյակում կանխատեսում է տնտեսական նվազ ցուցանիշներ |lragir.am|

lragir.am: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը 2020թ. երկրորդ եռամսյակի սկզբից տնտեսական նվազ ցուցանիշների արձանագրում է կանխատեսում:

«Պետք է նկատի ունենանք, որ առաջին եռամսյակի երրորդ ամսվա երկու շաբաթն է միայն էապես կրել նոր կորոնավիրուսի տնտեսական բացասական ազդեցությունը: Այն փաստը, որ մենք առաջին եռամսյակում ունեցել ենք դրական տնտեսական ակտիվություն, առավելապես առաջին երկու ամիսների բարձր տնտեսական ակտիվության և 2019 թվականի բարձր տնտեսական ակիտվության հետևանքն էր: Ցավոք, երկրորդ եռամսյակի սկզբից արդեն կունենանք նվազ տնտեսական ցուցանիշներ, հույս ունենք, որ երրորդ եռամսյակից վերականգնումը կսկսվի»,- ասաց Խաչատրյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել