Զրոյացնում ենք գյուղատնտեսության ոլորտի բոլոր վարկերը, կառավարության համաֆինանսավորմամբ առաջարկելու ենք գյուղատնտեսական վարկեր․ Փաշինյան |aysor.am|
17:49 - 25 մարտի, 2020

Զրոյացնում ենք գյուղատնտեսության ոլորտի բոլոր վարկերը, կառավարության համաֆինանսավորմամբ առաջարկելու ենք գյուղատնտեսական վարկեր․ Փաշինյան |aysor.am|

aysor.am: Վաղը կառավարությունում ծավալուն փաթեթ կընդունվի գյուղատնտեսության վերաբերյալ, խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը մանրամասնեց՝ ճգնաժամի հետևանքով աշխարհում պարենը դառնալու է ամենապահանջված ապրանքներից մեկը։

«Մենք ուզում ենք զարգացման խնդիր լուծել։ Կարծում ենք, որ գյուղատնտեսության կառուցվածքի մեջ էական փոփոխություններ են պետք։ Զրոյացնում ենք գյուղատնտեսության ոլորտի բոլոր վարկերը, կառավարության համաֆինանսավորմամբ առաջարկելու ենք գյուղատնտեսական վարկեր այն ֆերմերներին և անհատներին, ովքեր ունեն վարկային պոզիտիվ պատմություն, այսինքն՝ սև ցուցակներում չեն», - ասաց Փաշինյանը։

Նա նշեց՝ առաջարկներ կլինեն նաև սև ցուցակում եղածների համար, մասնավորապես՝ նրանց կառաջարվի գյուղատնտեսական կոոպերատիվներ ստեղծել , որոնց ղեկավարների համար դասընթացներ կկազմակերպեն։

Փաշինյանը նշեց, որ բանկերի հետ կառավարության համաֆինանսավորումը կարող է ընդհուպ 70 տոկոսի հասնել։

Նա նկատեց, որ հիմա արտագնա աշխատանքի մեկնելու հնարավություն, ըստ էության, գրեթե չկա, հետևաբար կառավարությունը նպատակ ունի քաջալերել արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիներին ներգրավվել գյուղատնտեսության ոլորտում, ինչը կօգնի լուծել նաև պարենային ապահովության հարցը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել