Զախարովան չի բացառել, որ ԼՂ հարցը կարող է քննարկվել ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ |armenpress.am|
17:25 - 04 հուլիսի, 2019

Զախարովան չի բացառել, որ ԼՂ հարցը կարող է քննարկվել ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի բացառել , որ Բրատիսլավայում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում կարող է քննարկվել Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։

Պատասխանելով այն հարցին, թե շարունակվելու է արդյոք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով երկխոսությունը, որը վերջին շրջանում ակտիվացել է, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է. «Կարծում եմ, որ գերակայության սկզբունքով առանձնացված թեմաների հարցում պետք է խոսի կազմակերպությունը։ Իմ կողմից կասեմ, որ բոլոր թեմաները, որոնք կան ԵԱՀԿ օրակարգում, քննարկվելու են ինչպես բազմակողմ, այնպես էլ այլ ձևաչափերում»,- նշել է Մարիա Զախարովան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել