Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից թույլտվություն չլինելու պատճառով
18:38 - 03 ապրիլի, 2020

Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից թույլտվություն չլինելու պատճառով

«Ուրալյան ավիաուղիներ»-ով ապրիլի 3-ին 18։50-ին նախատեսված Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ։ Այս մասին նշված է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջում:

«Կա մեծ հավանականություն, որ «Ուրալյան ավիաուղիներ»-ով կայանալիք U6 2762 չվերթը չի կայանա։ Տվյալ չվերթը կարող է չկայանալ՝ ՌԴ համաճարակաբանական իրավիճակի վերահսկողության համար պատասխանատու իրավասու մարմինների կողմից համապատասխան թույլտվության բացակայության պատճառով։ Մենք մշտապես կապի մեջ ենք Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների հետ՝ իրավիճակը պարզելու համար։ Բոլոր փոփոխությունների մասին կտրվեն տեղեկություններ»,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքէջում նշված է, որ ուղևորները պետք է դիմեն ավիաընկերությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել