Երևանում ակցիա կանցկացվի ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի
06:00 - 24 հունիսի, 2019

Երևանում ակցիա կանցկացվի ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի

Այսօր ժամը 18:00-ին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջև ակցիա է անցկացվելու ի աջակցություն Խաչատուրյան քույրերի։ Ակցիայի մասին հայտարարությունը տարածվել է ֆեյսբուքում, տեքստում մասնավորապես ասվում է․ 

«Միջազգային համերաշխության ակցիա ի պաշտպանություն Խաչատրյան քույրերի:

2018 թվականի հունիսի 27- ին երեք քուրեր՝ Մարիա Խաչատրյան (17տատեկան), Անգելինա (18 տարեկան) և Կրիստինա (19 տարեկան) սպանեցին իրենց հորը՝ Միխաիլ Խաչատրյանին:

Սպանեցին ի պատասխան տարիներ տևած բռնության, որն ինքը կիրառել է իրենց, իրենց մայր՝ Աուրելիայի և ավագ եղբայրենրից մեկի հանդեպ:
Աղջիկները ոստիկանություն ինքնուրույն են կանչել:

Բացի տարիներ տևած ծեծի, զենքով սպառնալիքի (ոչ միայն հարազատներին այլ նաև հարևաններին), անընդմեջ վիրավորանքների, տնային բանտարկության ( արգելում էր դպրոց հաճախել և զբոսնել), փորձաքննությունը ապացուցել է քույրերից մեկի հանդեպ տարիներ տևած սեքսուալ բռության առկայությունը:

Հայտնի է, որ օրալ սեքսի հարկարկադրումից հետո քույրերից մեկն ինքնասպանութան փորձ է արել:

Բնականաբար, սպանությունը հանցագործություն է, սակայն նրանք, ովքեր այսօր ամբողջ եռանդով մեղադրում և դատում են աղջիկներին ( նրանց անբարոյական են անվանում, ասում են, թե ինչպիսի «աստվածային» մարդ է եղել իրենց հայրը և ինչքան շատ ժամանակ է եկեղեցում անցկացրել, գրում են, որ աղջիկներն արժանի են ցմահ բանտարկությանը և կարող էին իրենց ինչ-որ այլ կերպ պաշտպանել և այլն) բացարձակ հաշվի չեն առնում համատեքստը. նրանք չեն նկատում և արժեզրկում են այն բոլոր հանցանքնետը, որոնք Խաչատրյանը գործել է աղջիկների հանդեպ:

Հանցանքներ, որոնցից քույրերին չպաշտպանեց ո'չ ոստիկանությունը, ո'չ հարազատները, ո'չ հարևանները և ո'չ էլ դպրոցը: Յուրաքանչյուր օր իրենց կյանքը վտանգի տակ էր, և այս պատմությունը կարող էր նորությունների լրահոսում այլ կերպ ամրագրվել՝ ի վերջո մենք կարող էինք կարդալ աղջիկների եռակի ինքնասպանության մասին, կամ թե ինչպես բնակարանում գտան հրազենային վնասվածքով երեք մարմին:

Ռուսաստանում և Հայաստանում ընտանեկան բռնության մասին օրենք չկա:

Ընտանեկան բռնության զոհը բացարձակ անպաշտպան է, ինչը նշանակում է սեփական կյանքի պաշտպանության բեռը, պատասխանատվությունը և մեղքը հենց իր վրա է:

Տարբեր փաստերի համաձայն՝ ընտանեկան բռնության ժամանակ կանաց սպանության մեծ մասը տեղի է ունենում, երբ զոհը փորձում է փախչել, և հենց այդ ընթացքում իշխանության կորուստը իր հետևից բերում է անկառավարելի ագրեսիա:

Մենք հանդես ենք գալիս ընտանեկան բռնության մասին օրենքի (Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին) ընդունման և Խաչատրյան քույրերի ազատության համար:

Ազատություն, Պաշտպանություն, Հոգացողություն Խաչատրյան քույրերին:

Հանդիպման վայրը՝ ք.Երևան, Ռուս Դաշնության Դեսպանատուն, հունիսի 24ին ժամը 18.00»

Խաչատության քույրերի պատմությանը կարող եք ծանոթանալ այստեղ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել