Երեւանի հուրանոցներից մեկը 100 սենյակ է տրամադրել «Նորք» հիվանդանոցի տուն գնալ չցանկացող բժիշկներին
20:04 - 26 մարտի, 2020

Երեւանի հուրանոցներից մեկը 100 սենյակ է տրամադրել «Նորք» հիվանդանոցի տուն գնալ չցանկացող բժիշկներին

«Նորք» ԻԿՀ բուժանձնակազմը իր մեկուսացումը շարունակելու է անցկացնել Holiday Inn Express Yerevan հյուրանոցում, ընտանիքի անդամների և շրջապատի առողջության պաշտպանության համար։ Այս մասին տեղեկացնում է «Նորք» ԻԿՀ ֆեյսբուքյան էջում:

Հյուրանոցը անձնակազմին տրամադրել է 100 սենյակ։ Կարևորում և գնահատում ենք հյուրանոցի տնօրինության մեծահոգի քայլը։

Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ որոշ բժիշկներ որոշել են ապրել հյուրանոցներում, քանի որ համարում են, որ իրենք էլ ռիսկային խմբում են, եւ այսպես տուն չեն գնում՝ տան անդամներին չվարակելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել