Եվրամիությունը 663 մլն եվրոյի ֆինանսական օգնություն է տրամադրել Թուրքիային |ermenihaber.am|
12:48 - 01 նոյեմբերի, 2019

Եվրամիությունը 663 մլն եվրոյի ֆինանսական օգնություն է տրամադրել Թուրքիային |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալից հայտարարությունից հետո ԵՄ-ն 663 մլն եվրոյի ֆինանսական օգնություն է ուղարկել Թուրքիային սիրիացի փախստականների համար:

Նշենք, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում ծրագրել է անվտանգության գոտի ստեղծել, որտեղ պետք է բնակեցնի այժմ Թուրքիայի տարածքում ապաստանած սիրիացի փախստականներին (շուրջ 3.6 մլն):

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Թուրքիան գործի է անցել սիրիացիներին Սիրիա հետ ուղարկելու ուղղությամբ: Նշվում է, որ արդեն պատրաստ են անվտանգության գոտում փախստականների համար կառուցվելիք բնակատեղիների ծրագրերը:

Հիշեցնենք, որ Թուրքիան ԵՄ-ից աջակցություն էր պահանջել Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու առաջին փուլի ընթացքում սիրիացի փախստականների տեղափոխումն իրականացնելու համար: Այլապես Էրդողանը սպառնացել էր «բացել դարպասները» և Թուրքիայում ապաստանած 3.6 մլն սիրիացի փախստականներին ուղարկել Եվրոպա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել