Եվրամիությունը մեկ տարով երկարացրեց Սիրիայի իշխանությունների դեմ սահմանված պատժամիջոցները  |armenpress.am|
12:56 - 17 մայիսի, 2019

Եվրամիությունը մեկ տարով երկարացրեց Սիրիայի իշխանությունների դեմ սահմանված պատժամիջոցները |armenpress.am|

armenpress.am։ Եվրամիությունը (ԵՄ) մեկ տարով երկարացրել Է Սիրիայի իշխանությունների նկատմամբ կիրառված սահմանափակիչ միջոցները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է մայիսի 17-ին Եվրամիության խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«2019 թվականի մայիսի 17-ին Խորհուրդը սիրիական վարչակարգի դեմ ԵՄ-ի սահմանափակիչ միջոցները երկարացրեց մինչեւ 2020 թվականի հունիսի 1-ը»,- ասված Է փաստաթղթում:

Հինգ մարդ հանվել Է սեւ ցուցակից նրանց մահվան պատճառով: «Այժմ ցուցակը ներառում Է 270 մարդու եւ 70 ընկերություն, որոնց նկատմամբ գործում Է ակտիվների սառեցումը եւ ուղեւորությունների արգելքը»,- ասված Է հայտարարության մեջ:

Սիրիայի դեմ Եվրամիության պատժամիջոցների փաթեթը, որոնք հետեւողականորեն ուժեղացվել են 2011-ից մինչեւ 2014 թականը, ամենանշանակալիցներից մեկն Է Միության պատմության մեջ:

Այն արգելում Է եվրոպական գործարարության գործնականում բոլոր շփումները Սիրիայի հետ, հատկապես նավթի եւ նավթամթերքների առեւտրի ոլորտում: Բացի դրանից, պատժամիջոցներ են սահմանված Միրիայի ղեկավարության դեմ (ընդարձակ սեւ ցուցակում ներառված են, մասնավորապես, նախագահ Բաշար Ասադը, նրա ընտանիքի անդամները), դրանք նաեւ դրսեւորվում են ֆինանսական գործառնությունների լիակատար արգելափակմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել