Եվրամիությունը երկարաձգեց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները |tert.am|
05:24 - 13 դեկտեմբերի, 2019

Եվրամիությունը երկարաձգեց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները |tert.am|

tert.am: Եվրամիության դեկտեմբերի 12-ի գագաթնաժողովում որոշում է կայացվել Ռուսաստանի դեմ եվրոպական տնտեսական պատժամիջոցների երկարաձգման մասին:

«Պատժամիջոցները երկարաձգվել են»,- գրում է РИА Новости-ն՝ հղում տալով դիվանագիտական աղբյուրի:

Այս գագաթնաժողովին քննարկվող գլխավոր հարցերից մեկը վերաբերում էր կլիմային: Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարներն ավելի քան 6 ժամ փորձում են համաձայնության գալ մինչև 2050 թ.-ի կլիմայի հարցով համայնքային ռազմավարության շուրջ, սակայն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն գալիս: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Բրյուսելում ընթացող գագաթնաժողովին մասնակից պետություններից մեկի պատվիրակության անդամի:

Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ՝ գլխավոր անհամաձայնություններից մեկը կապված է ատոմային էներգետիկայի հետ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այս հարցում տարբեր դիրքորոշումներ ունեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել