Եվրահանձնաժողովը կկազմավորվի առանց Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը հաշվի առնելու |shantnews.am|
12:43 - 23 նոյեմբերի, 2019

Եվրահանձնաժողովը կկազմավորվի առանց Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը հաշվի առնելու |shantnews.am|

shantnews.am։ Եվրամիության անդամ պետությունները արդեն հաստատել են Եվրահանձնաժողովի կազմը՝ առանց Մեծ Բրիտանիայի պաշտոնական տեսակետը հաշվի առնելու։ Նրանք ժամանակ էին տվել Լոնդոնին՝ ներկայացուցիչ նշանակելու համար, սակայն դա տեղի չի ունեցել։

Եվրահանձնաժողովը այժմ ղեկավարելու է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, որը մինչ այս Գերմանիայի պաշտպանության նախարարն էր և երկրի կանցլերի ամենահավանական թեկնածուն էր Անգելա Մերկելի հեռանալու դեպքում։

Ներկայում Լյայենի գլխավորությամբ հանձնաժողովի կազմը պետք է հաստատվի նաև Եվրախորհրդարանի կողմից։ Հենց դրա համար էլ անհրաժեշտ էր, որ Մեծ Բրիտանիան նույնպես համաձայնություն տա։ Սակայն բրիտանական կառավարությունը մշտական ներկայացուցիչ չէր ներկայացրել հանձնաժողովին, որպեսզի վերջինս արտահայտեր Լոնդոնի պաշտոնական կարծիքը։

Իսկ Լոնդոնի այս վարքը պայմանավորված է այնտեղ կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններով։ Քանի որ իրար հաջորդող մի քանի կառավարություն այդպես էլ չկարողացավ լուծել Brexit-ի հարցը, դեկտեմբերի կանցկացվեն նոր խորհրդարանական ընտրություններ և կառավարություն։

Իսկ մինչ այդ գործող կառավարությունը ներկայացուցիչ չի ուղարկել Բրյուսել՝ համարելով դա անիմաստ քայլ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել