Ես չեմ կարող մասնակցել ՍԴ-ում մարտի 1-ի գործով քննությանը. Վահե Գրիգորյան |aysor.am|
10:43 - 13 հունիսի, 2019

Ես չեմ կարող մասնակցել ՍԴ-ում մարտի 1-ի գործով քննությանը. Վահե Գրիգորյան |aysor.am|

aysor.am։ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանը, որը նաև Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն էր, այսօր հայտարարեց, որ ինքը չի մասնակցելու այդ գործի վերաբերյալ ՍԴ-ում քննությանը։

«Ես այդ գործի քննությանը չեմ կարող մասնակցել, որևէ կարգավիճակով չեմ կարող մասնակցել», - խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գրիգորյանը։

Նա մատնանշեց հայաստանյան օրենսդրության պահանջը, որը սահմանում է դատավորի՝ գործի քննության մասնակցության անհնարինությունը։ «Ես այդ գործի քննությանը մասնակցել եմ, եղել եմ ներկայացուցիչ և օրենքով չեմ կարող մասնակցել այդ գործի քննությանը»։

Նշենք, որ Սահամանդրական դատարանը օրերս մեկ ամսով երկարաձգել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը։

Անդրադառնալով ընդհանրապես այս գործին, Գրիգորյանն ասաց, որ Սահմանադրական դատարանը պետք է մերժեր և չընդուներ վարույթ։

«Սահամանդրական դատարան ներկայացվել է մի դիմում, որը հիմա վիճարկման փուլում է, որը վերջնական չէ։ Վերաքննիչ քրեական դատարանը եթե վերացրեց այդ որոշումը, ապա դիմումն ինքնին վերացված է լինելու», - ասաց Գրիգորյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել