Եղվարդի տարածաշրջանում մտադիր են կառուցել 600 տներից բաղկացած թաղամաս. Կոտայքի մարզպետ
12:54 - 05 սեպտեմբերի, 2019

Եղվարդի տարածաշրջանում մտադիր են կառուցել 600 տներից բաղկացած թաղամաս. Կոտայքի մարզպետ

Եղվարդի տարածաշրջանում մտադիր են կառուցել 600 տներից բաղկացած թաղամաս, որտեղ կարող է բնակվել մինչև 2800 բնակիչ: Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը։

Նա մասնավորապես գրել է.

«Քիչ առաջ մարզպետարանում աշխատանքային հանդիպում ունեցա լիբանանահայ ներդրողների հետ, որոնք Եղվարդի տարածաշրջանում մտադիր են կառուցել 600 տներից բաղկացած թաղամաս, որտեղ կարող է բնակվել մինչև 2800 բնակիչ:

«Մայրի» կոչվող թաղամասում արդեն իսկ կառուցվել է 7 տուն, մյուս տների շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Նորակառույց թաղամասն ունենալու է մանկապարտեզ, կրթական համալիր, եկեղեցի, առևտրի կենտրոններ, ժամանցային վայրեր:

Ներդրողները նշեցին, որ այսպիսով ցանկանում են նպաստել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և հրավիրեցին շրջայցի:

Առաջարկը սիրով ընդունեցի՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ պատրաստ եմ աջակցել ցանկացած նախաձեռնության, որը բխում է համայնքի շահերից և ուղղված է քաղաքացիների կյանքի որակը փոխելուն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել