ԵՏՄ-ում ստեղծվել է իրական հատվածի թվայնացման համակարգ |news.am|
15:58 - 08 նոյեմբերի, 2019

ԵՏՄ-ում ստեղծվել է իրական հատվածի թվայնացման համակարգ |news.am|

news.am:   Թվային փոխակերպումը, որն արդեն հայտարարել է իր մասին Եվրասիական տնտեսական միության տարածքում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Ալեքսանդր Սուբոտինի կարծիքով, դառնում է մասշտաբային տարածաշրջանի տնտեսության տեխնոլոգիական զարգացման գլխավոր արագացուցիչն ու շարժիչ ուժը։

Ելույթ ունեալով ամերիկա-ռուսական գործարար խորհրդի նյույորքյան ամենամյա նիստում՝ ԵՏՀ նախարարը համոզմունք հայտնեց, որ հենց այդ գործընթացն է «ապահովում միության ազգային տնտեսությունների ներառումը ավելացված արժեքի գլոբալ շղթայում»։ Իսկ դա, իր հերթին, ասել է նա, թույլ կտա ԵՏՄ երկրներին իրենց տեղն զբաղեցնել ադիտիվ արտադրության ոլորտում։


Որպես օրինակ նախարարը վկայակոչեց նորագույն մշակումները միության պետությունների շրջանակում։ Բելառուսում, ասաց նա, արդեն արտադրվում են լազերային օպտիկական համակարգեր, իսկ Ռուսաստանում ստեղծվել է փորձարարա-արդյունաբերական արտադրությունների շարք 3D տպագրության ստեղծման համար։ «Օգտագործելով արտադրական կոոպերացիայի առավելությունները, ինչպես նաեւ առաջատար համաշխարհային արտադրողների՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի առաջավոր փորձը՝ մենք կարող ենք նվաճել մեր հատվածը ադիտիվ արտադրության համաշխարհային ծավալում»,- կարծում է Սուբոտինը, որի խոսքերը մեջբերուն է ԲԵԼՏԱ-ն։ 

Ներկայում, ավելացրել է նա, շնորհիվ տնտեսական միության երկրների համատեղ նախագծերի իրականացման ԵՏՀ-ն ստեղծում է համագործակցության նոր ձեւաչափ՝ միասնական տարածաշրջանային արդյունաբերական կոոպերացիայի ցանց։ Հենց դա թույլ կտա ձեռնարկություններին ներգրավել փոքր ու միջին բիզնեսը համատեղ աշխատանքում, ներդնել արտադրությունում առաջավոր լուծումներ, ուղղակիորեն դուրս գալ տեխնոլոգիաների մշակողների եւ գործընկերների վրա՝ համատեղ աշխատանքներ իրականացնելու համար՝ ուղղված նոր գիտելիքների ձեռքբերմանը։

Դեռեւս երկու տարի առաջ ստեղծված պիլոտային ինտերնետ-ռեսուրսը՝ էլեկտրոնային առեւտրային հարթակը, արդեն հաջող արդյունքներ է գրանցել։ Սակարկությունների միջին ծավալը կազմում է մոտ 1,5 մլրդ դոլար։ Այդ համակարգին, նշել է Սուբոտինը, արդեն միանում է նաեւ արտերկրյա բիզնեսը, մասնավորապես, Սինգապուրի գործարարները։

ԵՏՄ երկրների արդյունաբերական թվայնացման վեկտորներից մեկն է նաեւ անօդաչու տեխնիկան։ ԵՏՀ խնդիրը «ճկուն որոշումներ կայացնելն է, որոնք առավելագույն չափով հարմարեցված կլինեն սպառման շուկային, հաշվի կառնեն առեւտրային գործընկերների տեխնոլոգիական եւ ֆինանսական հնարավորությունները»,- ասել է նա՝ ավելացնելով, որ «անօդաչուները պետք է անխափան աշխատեն ցանկացած տեղանքում, անկախ բջջային կապի կամ GPS ազդնաշնի առկայությունից»։

Թվային տեխնոլոգիաների դերը աշխարհի ազգային տնտեսություններում, ամփոփել է նախարարը, միայն կաճի, ուստի Եվրասիական տնտեսական միությունում ձեռք բերվածով չեն սահմանափակվում եւ պատրաստ են խորացնել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային համագործակցությունն այս ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել