ԵՄ երկրները որոշել են առևտրային բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ |aysor.am|
17:27 - 15 ապրիլի, 2019

ԵՄ երկրները որոշել են առևտրային բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ |aysor.am|

aysor.am: ԵՄ երկրների նախարարները որոշում են ընդունել առևտրային բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտնում է Sky News-ը:

Նշվում է, որ այս որոշմանը դեմ է եղել միայն Ֆրանսիան։

Ըստ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ԵՄ-ն չպետք է առևտրային համաձայնագիր կնքի մի երկրի հետ, որը դուրս է եկել կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից: Գերմանիան իր հերթին ակտիվորեն աջակցել է բանակցությունների հնարավորությանը:

Բելգիան միակ երկիրն է դարձել, որը ձեռնպահ է մնացել քվեարկության ժամանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել