ԵՄ-ն անօրինական Է համարում հրեական բնակավայրերի կառուցումը պաղեստինյան տարածքներում |armenpress.am|
07:58 - 19 նոյեմբերի, 2019

ԵՄ-ն անօրինական Է համարում հրեական բնակավայրերի կառուցումը պաղեստինյան տարածքներում |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը շարունակում Է անօրինական համարել Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցումը Հորդանան գետի Արեւմտյան ափին: Այդ մասին ասված Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ:

«Բռնազավթված պաղեստինյան տարածքներում բնակավայրերի կառուցման Իսրայելի քաղաքականության նկատմամբ Եվրոպական միության դիրքորոշումը հստակ Է, այն անփոփոխ Է մնում. բնակավայրերի կառուցման այդ ամբողջ գործունեությունն անօրինական Է միջազգային իրավունքին համապատասխան եւ խարխլում Է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը երկու պետությունների սկզբունքի հիման վրա լուծելու եւ կայուն խաղաղության հեռանկարի կենսունակությունը, ինչպես դա հաստվատված Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2234 բանաձեւով»,- նշվում Է հայտարարության մեջ:

«ԵՄ-ն կոչ Է անում Իսրայելին դադարեցնել բնակարանաշինության հետ կապված ցանկացած գործունեություն իր՝ որպես օկուպացնող տերության պարտավորություններին համապատասխան»,- ընդգծել Է Մոգերինին:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Փոմպեոն նոյեմբերի 18-ին հայտարարել Է, որ ԱՄՆ-ն այլեւս չի համարում, որ Հորդանան գետի արեւմտյան ափի իսրայելական բնակավայրերը խախտում են միջազգային իրավունքը:

Իսրայելում ողջունել են սույն որոշումը: Պաղեստինում հայտարարել են, որ ԱՄՆ-ի վարչակազմը լիազորված չԷ չեղյալ հայտարարելու հրեական բնակավայրերին վերաբերող միջազգային բանաձեւերը: 2016 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել Է թիվ 2334 բանաձեւը՝ օկուպացված պաղեստինյան տարածքներում բնակավայրերի կառուցման գործունեությունը դադարեցնելու պահանջով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել