ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ դատաիրավական համակարգում բարեփոխումների համար․ Պյոտր Սվիտալսկի
07:34 - 22 հուլիսի, 2019

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ դատաիրավական համակարգում բարեփոխումների համար․ Պյոտր Սվիտալսկի

Եվրամիությունը պատրաստ է Հայաստանին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ դատաիրավական համակարգում բարեփոխումներ կատարելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ 

«Մի քանի օր առաջ Հայաստանում ընդունել ենք Եվրահանձնաժողովի մեր բարեկամներին։ Քննարկումները չափազանց կառուցողական են եղել։ Մեր աջակցությունը, վստահ եմ, շատ կարևոր է ֆինանսական տեսկանկյունից։ Այս պահին դիտարկվում է երկու ուղղություն․ մեկը ուղիղ ֆինանսական աջակցությունն է, որ տեսանելի կլինի այս աշնանը։ Մյուսը բազմամիլիոնանոց ծրագրի մասին է, որը ենթադրում է գալիք երեք-չորս տարիների  ծրագրեր։ Այն կտրամարվի Հայաստանին բյուջետային փաթեթի շրջանակներում։ Քննարկվել է ՀՀ կառավարության և մասնավորապես ՀՀ արդադարդատության նախարարության հետ։ Մենք սպասում ենք կոնկրետ պլանների և դրանց շրջաջանակներում ենք պատրաստ ենք աջակցել»,- ասաց Պյոտր Սվիտալսին։

Նա նաև նշեց, որ ԵՄ-ը բարեփոխումների մոդել չի պարտադրում, սակայն պատրաստ է մոբիլիզացնել փորձը և Հայաստանի հետ կիսվել այդ փորձով։

«Եթե Հայաստանին հետաքրքրում է կոնկրետ երկրի փորձեր, մենք պատրաստ ենք հրավիրել փորձագետներ տվյալ երկրներից, կազմակերպել քննարկումներ, որպեսզի ՀՀ չկրկնի այն սխալները, որոնք կատարել են այլ երկրներ։ Բարեփոխումների ձևաչափը որոշվում է ՀՀ կողմից, բարեփոխումներ պետք է իրականցվեն ՀՀ Սահմանադրության համաձայն և ջանքերը պետք է ուղղվեն միջազգային ստանդարտների սահմաններում։ Եթե ասում ենք անկախ դատական իշխանություն, ապա նկատի ունենք իսկապես անկախ, որը պաշտպանված է անհարկի ոչ իրավական միջամտություններից իշխանության այլ ճյուղերի՝ օրենդսիրի և գործադիրի կողմից»,- ավելացրեց ԵՄ դեսպանը։

Պյոտր Սվիտալսկին նաև վստահություն հայտնեց, որ ՀՀ կառավարությունը շատ սերտորեն համագործակցում է ԵՄ իր գործընկերների հետ և շեշտեց, որ ԵՄ-ն գերզանց հարաբերություններ ունի ՀՀ-ի հետ այս պահին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել