Դպրոցում 6 քննություն հանձնելով՝ ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են. նախարարը՝ նոր նախագծի մասին |armtimes.com|
05:22 - 20 նոյեմբերի, 2019

Դպրոցում 6 քննություն հանձնելով՝ ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են. նախարարը՝ նոր նախագծի մասին |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է գերատեսչության այն նախաձեռնության մասին, որի կիրառմամբ, ըստ էության, վերանալու են ընդունելության քննությունները:

«Մշակում ենք մի համակարգ, որի պարագայում ավագ դպրոցի աշակերտը այլեւս կրկնուսույցի կարիք չի ունենալու, այլ ամեն սեմեստր անցնելով բուհ ընդունվելու համար իր անհրաժեշտ առարկաները՝ վեց սեմեստր շարունակ վեց քննություն է հանձնելու, եւ ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են:

Ու հետեւաբար վերացնելու ենք կրկնուսույցի ինստիտուտը»,- այս մասին երեկ՝ Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների դասախոսների հետ հանդիպման ժամանակ, ասել է նախարարը: Նրա խոսքով՝ նախագիծն այժմ քննարկվում է:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել