Դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարացվեց երկու ամսով |news.am|
08:16 - 07 նոյեմբերի, 2019

Դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարացվեց երկու ամսով |news.am|

news.am։ Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում որոշում կայացրեց 2 ամսով երկարաձգել դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգի ուժի մեջ մտնելու ժամկետը. այն նոյեմբերի 15-ից դարձավ 2020 թվականի հունվարի 15-ը:

Կառավարման կողմից ներկայացված հիմնավորմանմ մեջ նշվում է.

«Դեղերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող անձը լիցենզիայի գործողության ժամանակահատվածում (այդ թվում` լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում) չի կարող իրականացնել օրենքով նախատեսված դեղատնային գործունեություն, բացառությամբ այն դեպքերի, երբ ստեղծվում է առանձին իրավաբանական անձ, որն ունի համապատասխան մանրածախ իրացման լիցենզիա:

2019 թվականի նոյեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն Կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի թիվ 105-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը, որոնցով սահմանվում են նաև դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգը և այլ կարգավորումներ:

Նշված հարցը քննարկվել է նաև Կառավարությունում, որի կապակցությամբ հանձնարարական է տրվել երկարաձգել դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգի ուժի մեջ մտնելու ժամկետը` տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն տալով իրենց գործողությունները համապատասխանեցնել «Դեղերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջին:

Խնդիրը վերջնականապես կարգավորելու նպատակով ՀՀ կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագիծը մինչև 2019 թվականի նոյեմբերի 15-ը ընդունելը իրատեսական չէ, մինչդեռ ՀՀ կառավարության որոշման համաձայն նոյեմբերի 15-ից արդեն պետք է սկսել լիցենզավորման գործընթացը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել