Դատարանը  բավարարել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելիս քննիչի թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ պաշտպանի բողոք. պաշտպան |tert.am|
09:17 - 05 մայիսի, 2020

Դատարանը բավարարել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելիս քննիչի թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ պաշտպանի բողոք. պաշտպան |tert.am|

tert.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը  բավարարել է դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելիս ՀՔԾ քննիչի կողմից թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։ Այս մասինղ հայտնեց Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։

«Մենք հաղորդում էինք ներկայացրել, և ԱԱԾ դեպարտամետը քրեական գործի հարուցումը մերժել էր, որից հետո մենք դիմել էինք դատարան: Մեր բողոքը դատարանը բավարարել էր՝ պարտավորեցնելով քննչական վարչությանը՝ հարուցել քրեական գործ»,-ասաց պաշտպանը և նշեց, որ այս որոշումը միանշանակ սպասելի էր, քանի որ դատաքննությունն էլ է ապացուցում, որ դատախազությունը և ՀՔԾ-ն որևէ շանս չուներ, որ բողոքը կմերժվեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել